Անդոն, իհարկե, ճիշտ է անում, որ ընդդիմության ներսում միմյանց թիրախավորելը չի ողջունում, բայց հարց է առաջանում՝ ո՞վ է ո՞ւմ թիրախավորում, կամ ի սկզբանե ո՞վ ո՞ւմ թիրախում է գտնվել՝ ստիպված լինելով հետո հակադարձել, ինչից էլ բռնկվել է ներընդդիմադիր վեճը, որի վրա տաքացնում է իր ձեռքը Նիկոլը:
Եթե Անդոն չգիտի, ապա նրան հուշենք, որ ամեն ինչ սկսվել է երրորդ նախագահին արհեստականորեն թիրախավորելուց, իսկ այդ անբարո գործողություններին մասնակից է դարձել անմիջականորեն ինքը, հետո գործին «կպել է» Բորիկը, շարունակել են «Հայաստան» դաշինքի պատգամավորերն ու քարոզիչները և այսպես շարունակ: Այս ամենից շահել է, բնականաբար, Նիկոլը, շահած են դուրս եկել, ի դեպ, նաև անդոները, որոնք հավելյալ փողեր են «բռնել»: Տուժել է հայ ժողովուդրը, որ ոմանց իշխանատենչության ու նարցիսիզմի զոհն է դարձել՝ չկարողանալով կոլաբորիցիոնիստ իշխանությանը հեռացնել:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4071
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



