«Ես հենց նոր շատ բովանդակային և արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Քննարկեցինք մի շարք հարցեր, ներառյալ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը, Սիրիայի իրավիճակը, Գազայի իրադարձությունները և այլ թեմաներ»,-Truth Social-ում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նա նշել, է, որ Էրդողանն իրեն հրավիրել է Թուրքիա, և իր հերթին նա ևս պատրաստվում է այցելել Վաշինգտոն։
«Իմ նախագահության չորս տարիների ընթացքում ես շատ լավ հարաբերություններ եմ ունեցել նախագահ Էրդողանի հետ։ Մենք սերտ համագործակցել ենք բազմաթիվ ոլորտներում, այդ թվում՝ այն ժամանակ, երբ նա նպաստեց քահանա Էնդրյու Բրանսոնի վերադարձին Միացյալ Նահանգներ՝ իմ ուղիղ միջնորդությամբ։ Ամեն դեպքում, ես ակնկալում եմ կրկին աշխատել նախագահ Էրդողանի հետ՝ վերջ տալու այս անհիմն, սակայն մահաբեր Ռուսաստան-Ուկրաինա պատերազմին հիմա՛»,-գրել է Դոնալդ Թրամփը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել