Tert.am-ը գրում է.

Եկեք փորձենք սկզբից կրթվել, իմանալու համար, թե ի՞նչ է Ցեղասպանությունը, ինչո՞ւ եղավ Ցեղասպանությունը: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է  ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը։

«Երբ աշխարհից պահանջում ենք, որպեսզի դատապարտեն Ցեղասպանությունը, այդ նույն աշխարհը եթե մի քիչ ցինիկ ու դաժան լինի, կասի՝ հայ ժողովուրդ, բայց կարծես, թե դու դեռ չես ընկալել, թե ինչ է Ցեղասպանությունը, եթե ընկալեիր, չէիր պարի այն երաժշտության տակ, որտեղ ասվում է՝ ասկյարները կույս աղջիկներին բռնի տարան։ Մենք պարո՞ւմ ենք, չէ՞։ Ես մեկ անգամ մեկ առիթով ասացի, որ ազգային հիշողությունը ջնջել պետք չէ, բայց, եկեք   գտնենք, թե ինչ է ազգային հիշողությունը։ Եկեք փորձենք սկզբից կրթվել, իմանալու համար, թե ի՞նչ է Ցեղասպանությունը, ինչո՞ւ եղավ Ցեղասպանությունը, և ինչո՞ւ մի տարածքում, որտեղ ապրում էր 2,5 մլն հայ և 8 մլն թուրք օսմանցի, հնարավոր եղավ իրականացնել Ցեղասպանություն»,-ասել է Գեղամ Նազարյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել