
Նիկոլը այսօր գալիս է Վանաձոր։ Հեչ էլ, թե չի գալիս, բայց էդ ինչ աղմուկ ու աղաղակ են բարձրարցրել պարեկները։ Հարակից շենքերի բնակիչները սարսափած նայում էին։ Երեխեքիս դպրոց էի տանում, 6-րդ դպրոցի մոտ կայանեցի, որ իջնեն մեքենայից, 7-8 պարեկի մեքենա աղմուկով հրահանգում են, թե մեքենադ հանի, ասում եմ` հա մեկ վայրկյան, երեխեքս իջնեն մեքենայից ու շարժվում եմ։
Պարեկներցից մեկին հարցնում եմ, ասում եմ` Նիկոլնա գալիս, ասումա` հա, ասում եմ` բա էնպես աղմուկ եք հանել, էնպիսի օպերացիա եք իրականացնում, ինձ թվաց` ռումբա տեղադրված, այ ձեր տունը շինվի, պարեկներից մեկը ասեց.
-ապեր ռումբա, բա ի՞նչա, քշի, մեզ էլ չի հաճելի։
Վերջերս լսած ամենաազնիվ խոսքն էր։
Ռումբա, բա ինչա....
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid0ifcNz9sWmuJiCMY8Nx26Fvz9x6GpwSYqqCroZM3LfTXUWZdZEZFe4updZf43c5V1l&id=100011129897799
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել