Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Հյուսիսային Մակեդոնիայի պատվիրակությանը՝ արտաքին գործերի և առևտրի փոխնախարար Զորանա Դիմիտրովսկու գլխավորությամբ։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, կողմերը քննարկել են երկկողմ և բազմակողմ հարաբերությունների ներկայիս մակարդակը, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային օրակարգի արդիական հարցերը։

Բայրամովը Հյուսիսային Մակեդոնիայի պատվիրակությանը տեղեկացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանում  առկա իրողությունների, Բաքվի և Երևանի միջև կարգավորման գործընթացի, ինչպես նաև վերջնական խաղաղության կնքմանը խոչընդոտող գործոնների՝ Հայաստանի Սահմանադրությունում «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների» (չակերտները՝ Tert.am) և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցի մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել