
Սա, իհարկե, Նիկոլին բնավ ցավ չի պատճառել, ընդհակառակը՝ բացառված չէ, որ տարբեր խողովակներով հենց ՔՊ-ական իշխանություններն էլ խնդրած լինեն ամերիկյան կողմին՝ ձեռնպահ մնալու թուրքերին դառնացնող ձևակերպումներից: Վերջիվերջո եթե Միրզոյան Արոյի օրակարգից Ցեղասպանության ճանաչման հարցն դուրս է եկել, ինչո՞ւ պետք է ԱՄՆ նախագահի ուղերձը խնդրահարույց համարվի:
Մյուս կողմից՝ սա կարող է բացասական ուղերձ լինել Հայաստանի անվտանգության առումով. Թուրքերը կարող են ոգևորվել ու կարծել, թե կկարողանան մարսել Հայաստանի դեմ հերթական ագրեսիան: Ի դեպ՝ կան տեղեկություներ, որ շատ կոնկրետ ուժեր ադրեջանական շահերն են ԱՄՆ-ում լոբբինգ անում՝ ջանալով համոզել գործող վարչախմբին Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի դեպքում Բաքվի հանդեպ հնարավոր պատժամիջոցներից ձեռնպահ մնալ, սանկցիանեի տակ չգցել:
Բոլոր դեքպերում հայկական ազգային շահի տեսանկյունց, իհարկե, շատ վատ է Թրամփի ուղերձում իրավական հետևանքներ ենթադրող տերմինի բացակայության փաստը, ինչը նշանակում է, որ Թրամփի վարչակազմի հետ աշխատելու շատ մեծ տեղ կա դեռ:
Ահա թե ինչ է լինում, երբ Մակունց Լիլոն ընտրությւնների ժամանակ ԱՄՆ Դեմոկրատակ կուսակցությանն է անվերջ քծնում՝ հանրապետականների դեմ աշխատելով…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4027
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել