Tert.am-ը գրում է.

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը կանգնած է ծանր և դժվար որոշում կայացնելու փուլում և օրեր անց պետք է իրենք որոշում կայացնեն՝ ինչ ճանապարհով են իրենք շարժվելու: Իրենց հետ քննարկել եմ նաև իմ տարբերակները և նորից իմ աջակցությունը հայտնել: Այս մասին Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդի հետ հանդիպելուց հետո ասել է Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը:

«Ես կաշկանդված չեմ որևիցե մեկի հետ հանդիպել: Սկզբնական շրջանում ես տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների, նախագահների հետ հանդիպումներ ունեցել եմ: Ունեցել եմ հանդիպում և՛ Լևոն Տեր-Պետրոսյանի, և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի հետ»,-ասել է Արցախի նախագահը:

Խոսելով արցախցիների սոցիալական աջակցության դադարեցման մասին՝ Շահրամանյանն ասաց. «40+10 հազար աջակցությունը դադարեցնելը կնշանակի, որ հազարավոր մարդիկ կհայտնվեն փողոցներում: Չեն ունենա հնարավորություն բնակարաններ վարձել և շարունակել մինիմալ պայմաններում ապրել»:

«Արցախցիների հավաքական վերադարձը դա միջազգային իրավունք է: Դա պիտի մնա օրակարգում և մենք իրավունք ունենք արժանապատիվ, անվտանգ վերադարձ ապահովելու:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել