ՔՊ-ական Ղազարյան Ալխասը մի գրառում է արել Ցեղասպանության մասին, որը նման է Էրդողանի ապրիլքսանչորսյան ուղերձին. ՔՊ-ականը, ինչպես և Էնվերի հոգին փառավորող Էրդողանը, կոչ է արել անցյալում չապրել: «…Մեր անցյալի հիշողությունը կարևոր է, բայց անցյալում ապրելը՝ խոցելի։ Չմոռանալով պատմությունը՝ հայացքներս ուղղենք դեպի ապագան՝ ամրացնելով մեր պետության և պետականության հիմքերը…»,-մասնավորապես՝ կոչ է արել ՔՊ-ականը: Էրդողզանն էլ, ի դեպ, համոզմունք էր հայտնել, որ անցյալի հիշողությունները չպետք է գերի պահեն ներկան և ապագան:
Ոչ մի տարօրինակ բան չկա: ՔՊ-ականներն իրենց մասով կատարել են Էրդողանի հորդորը՝ դուրս գալով սեփական ժողովրդի անցյալի դեմ՝ ոչնչացնելով ապագայի հույսերը: Ալխասները կամովին, մի քանի կոպեկի դիմաց ուրացել են ոչ միայն Ցեղասպանությունը, պատրաստ են նպաստել նորին միայն թե չկորցնեն աթոռներն ու շարունակեն վայելել բյուջեի փողերը:
Ալխասը խոսել է պետության ամրապնդման մասին: Իսկ կարելի՞ է հարցնել՝ ի՞նչ է հասկանում ՔՊ-ականը «ամրապնդման» տակ, ցանկացած գնով թուրքերի տակ ընկնե՞լը, թե՞ պատմական իրողութունը ևս մեկ անգամ քննության եթարկելն ու այն կասկածի տակ դնելը:

Ալխասները ենթարդում են ուղիղ այն, ինչ՝ թուրքերը. ինչքան թուրքերը կցանկանան այս տարածաշրջանում տեսնել հզոր Հայաստան, այնքան էլ՝ Նիկոլի ուսապարկերը…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել