
Tert.am-ը գրում է.
Այս տարվա ապրիլի 24-ը հազվագյուտ և հզոր պահ է. վերջին տարիների ընթացքում առաջին անգամ Իսրայելի Հոլոքոստի հիշատակի օրը համընկել է Հայոց ցեղասպանության միջազգային ոգեկոչման օրվա հետ, գրել է The Jerusalem Post-ը՝ այս համընկնումը որակելով խորհրդանշական:
«Համընկնումն ավելի քան խորհրդանշական է: Այն հրեաներին և հայերին խորը հնարավորություն է տալիս ճանաչելու իրենց տառապանքի, գոյատևման և արդարության և ճանաչման համար երկարատև պայքարի պատմությունը», - նշել է թերթը:
Հոդվածը հիշեցնում է, որ նացիստական Գերմանայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերը հավանաբար հաշվի է առել հայերի ոչնչացումը, երբ արդեն 1920-ականների սկզբին դիտարկում էր հրեաներին բնաջնջելու հնարավորությունը: Գերմանական ծայրահեղ աջերի ներսում այն ժամանակվա կարևոր խմբերը Հայոց ցեղասպանությունը համարում էին «օգտակար մոդել» Գերմանիայի սեփական «խնդրահարույց» փոքրամասնության՝ հրեաների հետ գործ ունենալու համար:
««Ի վերջո ո՞վ է այսօր խոսում հայերի բնաջնջման մասին»,- Լեհաստան ներխուժելուց առաջ ասել է Հիտլերն իր գեներալներին, որպեսզի համոզի նրանց, որ նրանք չպետք է ողորմություն ցուցաբերեն լեհերի նկատմամբ: Իսկ Ֆրանց Վերֆելի Հայոց ցեղասպանության մասին հայտնի վեպը՝ «Մուսա լեռան քառասուն օրը», հետագայում ոգեշնչել է Վարշավայի գետտոյի ապստամբության անդամներին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: