Aysor.am-ը գրում է.

Եվրախորհրդարանի հույն պատգամավոր Ֆրագկոս Էմանուիլ Ֆրագկուլիսը քննադատել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին՝ Ադրբեջան կատարելիք պաշտոնական այցի առնչությամբ։

«Հայաստանն ընտրում է ժողովրդավարությունը, ընդունում է Եվրոպական միության անդամակցության օրենքը, բախվում է սպառնալիքների, սակայն ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարն այցելում է ավտոկրատ Ադրբեջան. ինչո՞ւ վարձատրել ագրեսորին և անտեսել բարեփոխիչին: Կայա Կալաս, ի՞նչ մեսիջ եք ուղարկում դեմոկրատական Հայաստանին, որը պաշտպանում է իր հողերն Ադրբեջանից»,- X-ում գրել է պատգամավորը։ 

Կայա Կալասը պաշտոնական այցով ապրիլի 25-ին կժամանի Ադրբեջան։ Այցի շրջանակում նա կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել