Armsport.am-ը գրում է․

Այսօր ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրն էր և այն եզրափակվեց գերծանր տղամարդկանց պայքարով: Այստեղ Հայաստանը կներկայացնում էր Եվրոպայի գործող չեմպիոն Վարազդատ Լալայանը:

Վարազդատը պոկում վարժությունում նախ բարձրացրեց 200 կգ, հետո 210 կգ, իսկ երրորդ փորձը՝ 218 կգ, արդեն չստացվեց, բայց միևնույնն է, նա զգալի՝ 20 կգ առավելություն ուներ հրում վարժությունից առաջ մոտակա մրցակցի նկատմամբ։ Լալայանը փոքր ոսկի նվաճեց այս վարժությունում։

Հրում վարժությունում Լալայանը ևս նվաճեց փոքր ոսկին` 240 կգ արդյունքով, և երկու վարժություններում 450 կգ ընդհանուր արդյունքով նվաճեց չեմպիոնի կոչումը։

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչը Փաշիկ Ալավերդյանն է, իսկ ընտրանու մարզիչը` Հակոբ Փիլոսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել