ՔՊ-ական Հակոբյան Վաղոն արձագանքել է Միութենական պետությանը Հայաստանի հնարավոր միացման վերաբերյալ տեսակետներ հնչեցնողներին՝ հայտարարելով, թե դա սպառնալիք է Հայաստանի անկախությանը. անկախոթյունից վեր ոչինչ չկա, և հենց դա է ամենակրևոր պայմանը՝ լինելու անվտանգ տնտեսապես զարագցած երկիր:

Վաղոն տեղյա՞կ է, որ Նիկոլը ընդունվելիք նոր Սամանադրությունից ջնջելու է Անկախության հռչակագրին հղումը: Եթե ՔՊ-ականի համար անկախությունը վեր է ամեն ինչից, ապա ինչո՞ւ չի բոյկոտում Նիկոլին, ինչո՞ւ դուրս չի գալիս ՔՊ-ից: Չէ՞ որ հրաժարվելով Անկախության հռչակագրից ու ընդունելով Իլհամի սրտի Սահմանադրությունը՝ Հայաստանը կորցնելու է սեփական բովանդակությունն ու, ըստ էության, անկախությունը՝ վերածվելով «Արևմտյան Ադրբեջանի»:

Վաղոների համար ամեն ինչից վեր են միայն սեփական փորն ու գրպանը: Այդպես չլիներ, ի սկզբանե չէին պատվազրկվի ու ՔՊ-ի հետ ցմահ չէին ասոցացվի, իսկ նման վերամբարձ հայտարարություններն ընդամենը նպատակ ունեն՝ քողարկելու պետականության ու անկախության դեմ Նիկոլի կողմից գործվող աներևակայելի ոճիրը,որի գնահատակնը կտրվի իշխանափոխությունից հետո, եթե, իհարկե, պետություն մնա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել