Tert.am-ը գրում է.

Նիկոլը շուտով գնալու է Մոսկվա՝ մասնակցելու ֆաշիզմի դեմ տարված հաղթանակի 80-ամյակի միջոցառումներին:

Թե ի՞նչ կապ ունի դավադրության, կապիտուլյացիայի ու պարտության խորհրդանիշ դարձած Նիկոլը Հաղթանակ հասկացության հետ՝ զուտ արարողակարգային հարց է: «Սադի Գոքորն» էլ լիներ ՀՀ վարչապետը՝ միևնույն է՝ հրավիրելու էին կանգնել Մոսկվայի տրիբունայում՝ որպես ֆաշիզմի դեմ տարած խաղթանակում կարևոր դերակատարում ունեցած հայ ժողովրդի ներկայացուցիչ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը։

«Ենթադրելի է, որ աշխարհի ոչ մի լիդեր 2021թ. հետո հարգալից չի վերաբերվում և հատկապես մայիսի 9-ին Մոսկվայում հարգալից չեն վերաբերվելու մեր երկրի կառավարությանը: Մեր ժողովրդին ամեն տեղ հարգալից վերաբերվել և վերաբերվելու են միշտ, բայց ոչ Նիկոլի կառավարությանը:

Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հայ ժողովրդի 5 մարշալներից 4-ը Արցախից էին:

Աշխարհասփյուռ հայերից 107-ն արժանացել են ԽՍՀՄ հերոսի կոչման, որից 21-ը արցախցիներ էին:

5 արցախցիներ դարձել են «Փառքի շքանշանի» երեք աստիճանների ասպետ, 15 հազարից ավելին պարգևատրվել են տարբեր շքանշաններով և մեդալներով։

Հայրենական մեծ պատերազմի և ֆաշիզմի դեմ տարված հաղթանակում 30 գեներալներ և թվով 1,000 սպաներ արցախցիներ էին:

ԽՍՀՄ հաղթանակած մարշալների, գեներալների, ազգային հերոսների Արցախը՝ Նիկոլը հանձնել է թշնամուն ու հող հանձնողի դեմքով գնալու է կանգնի տրիբունայում, մյուս լիդերների կողքին:

Բազմազգ Հաղթանակի 80-ամյակի միջոցառումներին ներկա լիդերները, զրույցներում խոսելու են իրենց ազգերի ունեցած ներդրման, հայտնի հերոսների ու զորահրամանատարների մասին: Նիկոլն ինչ էլ խոսի՝ իրականում քամահրանքով ու անհարգալից են վերաբերվելու:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել