ՔՊ-ական «Միլիցա Արմենը», գոհունակությամբ արձանագրելով, որ ոստիկանների համար ավելի լավ պայմաններ երբևէ չեն եղել, քան այն, ինչ որ կա իրենց օրոք, միաժամանակ պնդել է, թե հասարակական կարգը պահպանող ոստիկաններն անհամեմատ ավելի հանդուրժող են, ավելի մեղմ են, քան նույնիսկ եվրոպական երկրների ուժային կառույցների ծառայողները:

Խաչատրյան Արմենը մի դեպքում ասել է ճշմարտությունը, մյուս դեպքում՝ անամոթաբար ստել. այո, Նիկոլից ավելի «միլիցասեր» ղեկավար Հայաստանը երբեք չի ունեցել, բայց ա՛յ հայ հասարակական կարգը պահպանողների մասով Արմենն իրականությունը վարդագույնով է ներկել: Բռիության, չոբանության ու ոչ պրոֆեսիոնալիզմի բացահայտ դրսևորման ակատաես դարձավ հայ հասարակությունը օրերս, երբ հենց փողոցի մեջտեղում անմեղ քաղաքացուն մեքենայից իջեցրել էին ուժայինները, հայհոյել, քաշքշել, փռել ասֆալտին ու ուժ գործադրել: Մարդը սեփական մեքենայի մեջ բռնության էր ենթարկվել «հանդուրժողների» կողմից՝ խայտառակելով մի ամբողջ համակարգ: Դե իսկ ընդդիմադիր ցույցերի ու ակցիաների ժամանակ ուժայինների գործադրած բռնությունների մասին խոսելն իսկ ավելորդ է. արձանագրված կադրերի պակաս համացանցում չկա:

ՔՊ-ականների համար դա նորմալ է. թեկուզ մարդ էլ սպանեն, խոշտանգեն, սաղ ՕՔ է, միայն թե Նիկոլի աթոռն անձեռնմխելի պահեն՝ մինչև վերջ իրակաացնելու Հայաստանի ոչնչացման թշնամական ծրագիրը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել