Մուրազի Բորիկն իրեն հաճախ հյուրընկալվող իր նմանների հետ միասին լծվել է Նիկոլին ընտրություններով հեռացնելու վերաբերյալ քարոզին՝ փորձելով համոզել ու ապացուցել, թե իբր իմպիչմենտի տարբերակը չի կարող տվյալ դեպքում ելք լինել:

Ինչպես հայտնի է, ընդդիմության քոչարյանական թևը հանդես է գալիս ընտրություններով Նիկոլի հարցերը լուծելու օգտին, իսկ մյուս թևը իմպիչմենտի ճանապարհն է համարում ամենաիրատեսականը: Ուշագրավն այստեղ այն է, սակայն, որ ընտրություններով հարցեր լուծելու ամենամեծ ջատագովն այսօր ՔՊ-ական իշխանությունն է, որի տարատեսակ ներկայացուցիչներ հասկացնում են, որ եթե Նիկոլը հասնի 2026 թվական, ապա իրենք էլի շարունակելու են մնալ իշխանություն. դա այն է, ինչի մասին երազում է Նիկոլը:

Ստացվում է, որ Բորիկը, փող վերցնելով համապատասխան տեղից, քարոզում է ՔՊ-ական գաղափարներ՝ փորձելով իմպիչմենտի տարբերակը ներկայացնել որպես Նիկոլի շահերից բխող սցենար: Ավելին՝ կարծիք է հայտնել, թե ընտրությունների ժամանակ հենց կարելի է հեղափոխություն անել 2018-ի օրինակով:

Հարց է առաջանում՝ եթե դա հնարավոր տարբերակ է, ապա ինչո՞ւ 2021-ի ընտրությունների արդյունքները Բորիկի տերերը չվիճարկեցին, ու սուս-փուս հավաքած ձայներով բավարարվեցին, թե՞ Բորիկը կարծում է, թե 2021-ին Նիկոլի վարկանիշն ավելի բարձր էր, քան կլինի 2026-ին:

Իրականում ընտրությունների տարբերակը Բորիկը պրոպագանդում է այն թյուր համոզմամբ, որ դրանք կօգնեն իր տերերին զավթել ողջ ընդդիմադիր դաշտը, դառնալ դրա միանձնյա տերը. բորիկներին գրգռում է քաղաքական դաշտում ընդդիմության սարգսյանական թևի ներկայացվածությունը, իսկ թե ինչու, դա արդեն խոսակցության բոլորովին այլ թեմա է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել