Անդոն, անկասկած, շատ լավ գիտի իր հարցերի պատասխպանները, բայց քանի որ տերերը լարել են ու գցել եթեր՝ կոնկրետ Սերժ Սարգսյանին թիրախավորելու, էշ-էշ սկսել է դուրս տալ՝ ջուր լցնելով 2018-ին իր իսկ համբուրած էշի ջրաղացին:
Պատասխանը մեկն է՝ ցավոք, Հայաստանն օբյեկտիվորեն չի ունեցել, չունի ու չի ունենալու ռեսուրս՝ ազդելու դարեր ի վեր աշխարհին տիրող ուժերի որոշումների վրա, իսկ 2018-ի ողբերգությունը տեղի ունեցավ, քանի որ տարածաշրջանում առաջացել էր այլ աշխարհաքաղաքական իրավիճակ, գերտերությունների շահերից չէր բխում Հայաստանում հայրենասեր իշխանությունների գոյությունը, քանի որ խնդիր էր դրված՝ ցանկացած գնով վերականգնելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մինչդեռ հայկական դիվանագիտությունը խոչընդոտ էր այդ ճանապահին,որը պետք եղավ վերացնել: Սերժ Սարգսյանը չէ, Բիսմարկը կամ Ռուզվելտն էլ Հայաստանի նախագահ լինեին ու Արցախւ բեռ չհամարեին, չէին կարողանալու Նիկոլին էապես հակազդել, քանի որ համաշխարհային քաղաքականության մեջ փոքր երկրների շահերը ստորադասվում են մեծերի քմահաճույքներին: Անդոն ինք զինք քաղաքագետ ու աշխարհատնտեսության մասնագետ է հռչակել, այսքանը չի՞ հասկանում, որ պարբերաբար անիմաստ բլթցնում է ու մարդկանց նյարդերի հետ խաղում:
Իհարկե, հասկանում է, բայց քանի որ դոլար է տենչում, ուրանում է ճշմարտությունն ու վայրահաչում. լեզվով է փող աշխատում…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3988
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



