Այս ամենը որպես իր ուժի ու աշխատանքի արդյունք հռչակելով՝ Անդոն տեղեկացրել է, որ հանրությանը կասեն, թե ինչ են առաջիկայում պատրաստվում անել:
Փաստորեն՝ Անդոն վիճակն ավելի խորացրեց. իշխանություններն օրենսդրորեն են ամրագրելու տրանսպորտի գների թանկացումն ու բոյկոտող քաղաքացիներին հավելյալ ֆինանսական սպառնալիքի տակ դնելու: Հետևաբար՝ հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Անդոն երջանկությունից թռչկոտում,ե թե գործնականում վիճակն ավելի է վատթարանում: Թռչկոտում է, քանի որ կարծում է, թե եթե այդպես վարվի, հասարակությունն իրեն չի մեղադրի ասենք կարճատեսության, արկածախնդրության կամ էլ, որ ամենառեալն է, իշխանությունների «թելը թելելու» համար: Ճիշտ է՝ որոշակի արդյունք արձանագրվեց, քանի որ 250-300 դրամը դարձավ, այնուամենայնիվ, 150, սակայն Անդոն լրիվ այլ բան էր խոստանում:
Անդոն իրականում սխալ խաղաց. կարող էր 150 դրամը դարձներ իր համար քաղաքական դիվիդենտներ հավաքելու միջոց՝ հայտարարելով, որ հասել են իրենց նպատակին, բայց նա 100 դրամի քարոզից ձեռք չքաշեց, իսկ թե ինչի վրա էր հույսը դրել, մնում է միայն կռահել:
Անդոյին տերերն են ք*քը գցել ու նա էլ է դա շատ լավ հասկանում, բայց քանի որ դոլար է բռնում, գործից ձեռք չի քաշում՝ թյուրիմացաբար կարծելով, թե օրակարգ է թելադրում:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3974
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



