
Մեր բոլորիս «սիրելի» վարչապետն այսօրվա կառավարության նիստում հերթական դարակազմիկ մտքերն ա ցռթել: Պարզվում է, որ եթե կադրային սովի պատճառը մանկապարտեզն է, ապա օրինակ ԿԳՄՍ խնդիրն այն է, որ սուպեր-կոմպյուտեր չունեն ու օգտագործել չգիտեն: «Հարգելի» վարչապետը շատ համեստ ու զուսպ մարդ է, թե չէ կհավելեր, որ կրթելու հարցում մեզ չի հերիքում սուպեր-կոմպյուտեր գումարած սուպեր Էրատո-Աննա Հակոբյան, այ դա հաստատ մեր Ստառիե Վասյուկին կդարձնի գալակտիկայի կրթական կենտրոն:
Լավ, եկեք մի հատ տեխնիկական ճշտում անենք էլի, որ հասկանանք, թե ի՞նչ պետք ա ասեր ու աներ ԿԳՄՍ սուպեր-կոմպյուտերը, որ սրանք չեն կարողանում: Այ օրինակ՝ կոնկրետ իրավիճակ. Հայաստանում կա Մակարավանք կոչվող եկեղեցի, որը տարիներ շարունակ տանիքի խնդիր է ունեցել, ամեն անձրևից ու ձնից հետո ջուրը չռալուց է եղել: Վանքի հոգևոր հովիվը մի քանի տասնյակ դիմումներ է ներկայացրել ԿԳՄՍ 2018 թվականից սկսած ու շուրջ 50 անպատասխան դիմումից հետո, հույսը կտրել է ու ՍԵՓԱԿԱՆ միջոցներով տանիքի զռլամա ծակը փակել է՝ ինչ-որ ժեշտի կտորով: Գիտե՞ք, թե ինչ են արել հոևոր հորը դրանից հետո... ինչ-որ բողոքի հիման վրա, քրեական գործ են հարուցել խեղճ տեր հոր վրա, որ ԿԳՄՍ հոգածության ներքո գտնվող պատմամշակութային հուշարձանում, ոնց հասկացա՝ ինքնիրավչությամբ է զբաղվել:
Դե հիմա, ես չեմ, դուք եք, ուզում եմ հասկանալ, թե ի՞նչ պետք է աներ սուպեր-կոմպյուտերն էս իրավիճակում: Ենթադրություն ունեմ. Նիկոլս կարմիր լենտը կտրում ա, կոմպը խոդում ա, տվյալները մուտք են անում ու էկրանին հայտնվում է սուպեր-կոմպյուտերի ընթացիկ վերլուծությունն ու գնահատականը. «ես ձեր սուպեր-անբարաքյաթ լավը...»: Իհարկե՝ բինար կոդով է գրում, որ մի երկու քրգործ էլ իր վրա չհարուցեն:
Իրականում, հերթական էշ-էշ դուրս տալու սեանսն է Դուչեի մոտ, որի արդյունքում, լավագույն դեպքում, ոչինչ չի լինի, իսկ վատագույն դեպքում 100500 միլիոն փող դուրս կգրեն ու էն հայկական արբանյակի պես (որը էս սաղ ընթացքում մենակ լանդշաֆտային հաջաթի մի նկար տվեց) ինչ-որ եզ ձևի փողերը կլափվեն ու կանէանան:
Հ.Գ. Արա, տո դուք սկի աղաման-մոխրաման հանելու հարց չեք կարողանում լուծել, ի՜նչ սուպեր-կոմպյուտեր, ի՜նչ մանկապարտեզ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid02CtmRYy4AaJKPAN5zQVL8cfU1TxNJSEUAb7UCgTKAGw6fCGfUFE9FPphe33rPA3Nil&id=100013972788277
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել