Այսօր՝ ապրիլի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshayn.com-ը, ժամը 11։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 11 կմ հատվածում բախվել են 29-ամյա Հրաչիկ Հ․-ի վարած «Լադա» մակնիշի և 36-ամյա Խաչիկ Մ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով «Լադա»-ի վարորդ Խաչիկ Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել