«Կրթվելը նորաձև է» ՀԿ-ի այլասերված նպատակները, որոնց իրագործմանը հետամուտ է լինելու Հակոբյան Աննան, պարզվում է, որ կյանքի են կոչվելու տեղեկատվական-քարոզչական դաշտի այլասերմամբ. լայնորեն համագործակցելու են հեռուստաընկերությունների ու այլ լրատվամիջոցների հետ՝ լայն հանրությանը հասցեագրվող հեռուստահաղորդումների, հեռուստախաղերի, հեռուստասերիալների և այլ ձևաչափերում կրթվելը յուրաքանչյուրի առօրյայի մաս դարձնելու գաղափարի տարածմանը նպաստելու: Ավելին՝ Աննան մտադիր է նաև առաջավորներին պարգևատրել. մրցանակներ, շնորհակալագրեր, պատվոգրեր է բաժանելու:

Սա նշանակում է մեկ բան՝ թուրքական օրակարգը մտնելու է յուրաքանչյուրի տուն՝ տեսալսողական մեդիայի միջոցով լվանալու հատկապես մատաղ սերնդի ուղեղը: Օվերտոնի պատուհանի բացման սկզբունքով է Աննան գործելու. այն գաղափարները, որոնք մերժելի են, պետք է դառնան հանդուրժելի, հետո՝ ընդունելի, իսկ վերջում՝ սիրելի: Աննան մտադիր է այնպես անել, որ վերջում հայերը սկսեն սիրել Էնվերին, Սևանը ադրբեջանական համարել, Արարատն էլ՝ մաքուր թուրքական սիմվոլ, և սա՝ այն դեպքում, երբ թշնամին նույնիսկ Երևանն է իրենը համարում:

Աննայի առաջն առնելու միայն մեկ ձև կա՝ Նիկոլի իշխանությանը վերջ դնելը, հակառակ դեպքում բռնելու ենք գաղթի ճանապարհը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել