Տրտնջալով, թե չի կարողանում իր կայք գովազդ բերել՝ չնայած կոնկրետ ինքն ամսական կտրվածքով միլիոնավոր դիտումներ ունի «Youtube»-ում՝ Բորիկն ասել է.«Մարդը,եթե ֆինանսապես անկախ չի, ինքը չի կարող խորհուրդներ տալ, որը կարող է վնասի նաև իր հետագա աշխատավարձին»:

Բորիկը բացահայտել է այն, թե ինչու է ինքը կոնկրետ ներկա պահին զբաղվում մարդկանց մոլորության մեջ գցելով՝ չդադարելով թիրախավորել երրորդ նախագահին ու ՀՀԿ-ին: Փաստորեն՝ պատճառն այն է, որ նա չի կարողանում իր կայք գովազդ բերել՝ ֆինասնապես անկախանալու, իսկ քանի որ չի կարողանում, ուրեմն ստիպված է տառացիորեն անել այն, ինչ որ թելադրում են իրեն ֆինանսավորողները՝ անկախ հարցի բարոյական կողմից: Մյուս կողմից՝ եթե Բորիկը տրտնջում է, որ չի կարողանում գովազդ բերել, նշանակում է՝ այնքան էլ գոհ չէ ֆինասավարողներից, իսկ եթե գոհ չէ, ուրեմն դեմ չէր լինի նաև նոր ֆինասավորողներ գտնելու տարբերակին ու նոր խոսույթ ձևավորելուն: Հետևություն՝ Բորիկը քողարկված կերպով ինքն իրեն աճուրդի է հանում՝ սեփական խոսքի արժեքը գերագնահատելով:

Հարց՝ իսկ ո՞ւր մնացին սկզբունքներն ու լրագրողական անաչառությունը: Դրանք գուցե լավ բաներ են, բայց Բորիկի փորը չեն լցնելու, իսկ քանի որ չեն լցնելու, ուստի չունի իմաստ «Youtube-ում» պրինցիպներ խաղացնելու…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել