
Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Պարույր Հովհաննիսյանը նշանակվել է Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Նյու Յորք)։
Մեկ այլ հրամանագրով Մհեր Մարգարյանը հետ է կանչվել Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից: Նա նշանակվել էր 2018 թվականի օգոստոսի 13-ին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետի որոշմամբ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել