Հարցին՝ արդյոք Փարաքարում ու Գյումրիում արձանագրված արդյունքներն ազդեցություն չե՞ն ունենա համապետական ընտրությունների վրա, ՏԿԵ նախարար Խուդաթյան Դավոն հայտարարել է, թե ՏԻՄ ընտրություններն ու համապետական ընտրությունները միանգամայն տարբեր բաներ են, ու չնայած իրենք մշտապես հաշվի են նստում փաստերի հետ, սակայն ունի վստահություն, որ 2026-ի ընտրություններում ՔՊ-ն կհաղթի. ՏԻՄ ընտրությունները քաղաքական ուժի ռեյտինգով պայմանավորված ընտրություն չէ՝ հակառակ համապետական ըտրությունների:
Դավոոն, իհարկե, բլթցրել է. Սարիկն առհասարակ հավաքելու էր 0 ձայն, եթե ՏԻՄ ընտրություններում հիմնահենքային դեր խաղար քաղաքական ուժերի ժողովրդականության աստիճանը, քանի որ հայտնի է, որ ՔՊ-ն Հայաստանում վաղուց է վաստակել դավաճանի համբավ՝ դառնալով ամենաատելին պատմության մեջ: Ասել կուզի՝ ՔՊ-ն համապետական ընտրություններում առնվազը 50+1 հավաքելու զրոյական շանսեր ունի:

Այս մասին, իհարկե, գիտի նաև Խուդաթյան Դավոն, բայց հարց է ծագում՝ ինչո՞ւ է ձևեր թափում: Թափում է, քանի որ լավ է սերտել «Նավակ Ճոճողի» գլխին եկածը. վերջինիս Նիկոլը ռադ արեց հենց միայն այն պատճառով, որ հանդգնել էր հայտարարել, որ 2026-ին ՔՊ-ն իշխանություն այլևս չի լինելու,հանդգնել էր ասել ճշմարտությունը: Դավոն չի ցանկանում «կիսել Վիլենի հացը», ուստի փորձել է Նիկոլին «ոռ մտնել»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել