
«Պապիկս է մահացել, թաղման էի շտապում՝ առավոտյան 10։00-ի մոտակայքում։ Մոտ 25 րոպե ճանապարհը փակ էր, չգիտեինք՝ երբ է բացվելու։ Բոլոր վարորդների հետ ես էլ ազդանշան տվեցի, բայց չհայհոյեցի։ Եկան, ինձ տարան։ Հետո իմացա, որ ինչ–որ հյուրերի են ընդունում։ Մի քանի օր է անցել, բայց ավտոմեքենաս ինձ չեն վերադարձնում․ տուգանային հրապարակում է։ Գնում եմ, որ վերցնեմ, չեն տալիս, այստեղից այնտեղ են ուղարկում»,- ABC media-ի հետ զրույցում ասաց օրերս բերման ենթարկված վարորդը։
Հիշեցնենք, որ երեկ միջադեպի մասին պարզաբանում էր տարածել նաև Ներքին գործերի նախարարությունը:
«Պետական արարողակարգային միջոցառումների շրջանակում, երբ ոստիկանության ծառայողները ապահովել են մեքենաների շարասյան անցումը, վարորդներից մեկը հայհոյանք է հնչեցրել: Նա բերման է ենթարկվել Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին: Պարզաբանումներից հետո ազատ է արձակվել» , – ասված է հաղորդագրության մեջ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հղումով. https://abcmedia.am/glxavor-noruthyunner/143693/
ABC MEDIA © 2025. Բոլոր իրավունքները պաշտպանված են
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել