
Tert.am-ը գրում է.
Tert.am-ը բողոքներ է ստացել, որ ՀՀ քաղաքացիության համար դիմած արցախցիների անձնագրում որպես ծննդավայր նշվում է Ադրբեջանը, թեպետ արցախցիները համարվում են ՀՀ քաղաքացիներ և անձնագրում հենց այդպես էլ նշված է:
Tert.am-ը դիմեց ՆԳՆ՝ հասկանալու համար, թե ինչու են բռնի տեղահանված մեր հայրենակցիների անձնագրերում որպես ծննդավայր նշում Ադրբեջանը:
«Անձը հաստատող փաստաթղթերում տվյալների ամրագրումը կատարվում է միջազգային ստանդարտին համապատասխան։ Մեքենաընթերցվող անձը հաստատող/ճամփորդական փաստաթղթերի թողարկման ոլորտը կարգավորվում է ICAO (Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն) 9,303 ստանդարտով, որում նշվում է, որ ծննդյան վայրը նշման դաշտը կարգավորվում է ISO 3166 ստանդարտով։
Վերջինս, ըստ պետությունների, ամրագրում է այն աշխարհագրական միավորները, որոնց վերաբերյալ նշումն ընդունելի է անձնագրում։ Ըստ այդմ՝ ոլորտի լիազոր մարմնի՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կատարվող ցանկացած նշում, որը վավերացված չէ միջազգային կարգավորման շրջանակում, խնդրահարույց է սահմանային անցման կետերում։ Տարբեր երկրների սահմանային վերահսկողություն իրականացնող մարմինների կողմից նման բազմաթիվ ահազանգեր են ստացվել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: