Մեկնաբանելով Գյումրիի ընտրությունների արդյունքները՝ Թևանյան Անդոն, անդրադառնալով փաստին, որ չի կարողացել քաղաքապետի իր թեկնածուի համար ավելի շատ ձայներ ապահովել, քանի որ շատ ավելին էին ակնկալում, նման համեստ արդյունքների (6%-ից մի փոքր ավել) պատճառ է հռչակել շատ գյումրեցիների դուռը չթակելը, հասանելի ու ճանաչելի չդառնալը՝ չնայած նրան, որ իրենց քարոզարշավը, ըստ իրեն, ամենալավն էր՝ թե՛ ձևի, թե՛ բովանդակության առումով: Անդոն վերջում վստահություն է հայտնել, որ ժամանակն ամեն ինչ կդնի իր տեղը:

Իրականում Անդոյի անձնական գործոնն է պատճառը, որ արդյունքներն այդքան համեստ են ստացվել. ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում են Թանյան Անդոյին հասցրել լավ ճանաչել ու շատ լավ գիտեն, թե ինչ կարգի լպրծուն արարածի հետ գործ ունեն: Այս իմաստով Անդոն ավելիշատ խանգարել, քան օգնել է իր կողմից հովանավորվող թեկնածուին, քանի որ մարդիկ, տեսնելով Անդոյի երեսը, կասկածանքով են լցվել՝ նախընտրելով Սարիկին քվերակել:

Անդոն, որ չի թաքցնում համապետական ընտրություններից իր ունեցած ակնկալիքները, որոնց անձամբ է մասնակցելու, կարող է ժամանակի հետ հույս չկապել, քանի որ այն իր դեմ է աշխատում: 2026-ի ընտրություններում առաջադրվելու դեպքում առավելագույնը մի 6% էլ Անդոն է հավաքելու՝ այդպիսով ընդդիմության ձայները փոշիացնելով: Բոլորն էլ գիտեն, թե ինչ կարգի ծախու արարած է «Դոլար Անդոն», ուստի բնազդաբար են հասկանում, որ սրա «չվանին ցախ դնել» չի կարելի. վերջում կարող է ռայոններ փախչել:

Ընդդիմադիր դաշտը շատ ավելի ներկայանալի ու ընկալելի կլինի, եթե Անդոն մի կողմ դնի իր ամբիցիաներն ու ռադ լինի, ինչը, իհարկե, չի անի. ավելի շատ հարստանալու խնդիր ունի մարդը,որը լուծելու համար ընտրել է ամենանիկոլաբարո ճանապարհը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել