Թուրք բլոգեր Օգյուն Օզդեմիրի՝ Հանրապետության հրապարակում տեսանյութի հրապարակման գործով Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր):

Այս մասին Tert.am-ին հայնտեց ՔԿ նախագահի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը:

Հիշեցնենք, որ  օրեր առաջ թուրք բլոգեր Օգյուն Օզդեմիրն այցելել էր Հայաստան և սոցիալական ցանցերում տեսանյութեր հրապարակել՝ Երևանն անվանելով «պատմական ադրբեջանական»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել