Պարզվում է՝ Նիկոլը մեծապես տվայտվել է. ջահերով երթի մասնակիցների կողմից թշնամական դրոշների այրումը նրան գցել է ցնցումների մեջ:

Նիկոլի մամուլի քարտուղար Բաղդասարյան Նազիկը տեղեկացրել է, որ շեֆը դատապարտում է այդ գործելակերպը՝ այն համարելով անպատասխանատու և անընդունելի. միջազգայնորեն ճանաչված պետության, առավելևս հարևան պետությունների դրոշների այրումը պետության ղեկավարի կողմից չի կարող այլ վերաբերմունքի արժանանալ։

Հետաքրքիր է՝ Թուքիան ու Ադրբեջանը Հայաստանը համարո՞ւմ են հարևան երկիր: Եթե ոմանք չգիտեն, նույն Իլհամն իր ելույթներում Հայաստանն ու հայերին «դուշման» է անվանում, Հայատանն էլ՝ ֆաշիստական երկիր: Երբևէ Իլհամի կեղտոտ բերանից «հարևան Հայաստան» արտահայտություն հնչել է՝ ուղղված գոնե սեփական լսարանին: Միջազգային հարաբերություններում ամեն մի բառն ունի նշանակություն: Ուղղակի հարևան չեն կարող համարվել այն երկրները, որոնցից մեկը ազգիդ ցեղասպանել է՝ ցայսօր ուրանալով ու ծաղրելով այդ փաստը, մյուսը պատրաստռվում է Երևանն «Էրիվան» դարձնել՝ հայատյացությունը վերածելով կյանքի նպատակի:

Նիկոլը սեփական ականջին պետք է օղ անի՝ թուրքին ստորաբար լիզելը չի կանխելու ո՛չ պատերազմը, ո՛չ էլ հնարավոր նոր ցեղասպանոթյունը:

Բայց Նիկոլը չի խորամանկում. իսկապես ցավ է ապրում, երբ տեսնում է հարազատ ժողովուրդների դրոշների «պղծումը»: Մարդը թուրք է, չե՞ք հասկանում…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել