Լրագրողի նկատառմանը՝ այս ընտրությունները, թեև տեղական մակարդակում, բայց կոտրեցին ընդդիմադիր դաշտի մի հատվածում տարածված այն տեսակետը, որ Նիկոլի հետ ընտրության գնալով հնարավոր չէ հաղթանակ ապահովել, Մուրազի Բորիկն արձագանքել է դրականորեն ու համոզմունք հայտնել, որ Նիկոլի հետ ընտրությունների մասնակցող ուժերը պետք է պատրաստ լինեն հետընտրական գործընթացների:

Իրականում Գյումրիի ընտրությունները ցույց տվեցին մի այլ բան՝ չկա որևիցե ընդդիմադիր ուժ, որը կարող է միայնակ էֆեկտիվ պայքար մղել ՔՊ-ի դեմ: Չմոռանանք, որ Սարիկի պարտությունն իրականոմ պետք է ինչ-որ իմաստով հարաբերական գնահատել, քանի որ փաստն այն է, որ այս մարդը բոլոր մյուս թեկնածուներից ամենամեծ թվով ձայներ հավաքած գործիչն է: Իհարկե, հարցը, թե ինչի արդյունքում Սարիկը մոտեցավ ընդհուպ 40%-ի, քննարկման առանձին առարկա է, սակայն, չֆիքսել փաստը նույնիսկ Բորիկի պես մեկը չի կարող:

ՀՀԿ-ն կամ երրորդ նախագահի քաղաքական թիմը, որի դեմ Բորիկը փողի դիմաց լկտի պրոպագանդ է տանում՝ հաստացնելով թափանը, մշտապես հանդես է եկել որպես միասնական ընդդիմադիր պայքարի կողմնակից ու ջատագով, այդ Բորիկի տերերն են, որ տառապելով քաղաքական նարցիսիզմով՝ ցայսօր էլ կարծում են, թե կարող են միայնակ էլ ընտրությունների միջոցով Նիկոլի թեման փակել ու երկիրն իրենցով անել: Փաստ է, չէ՞, որ հիմա եթե Մարտուն Գրիգորյանը ակնկալված քայլը չանի, ՔՊ-ն հաղթող է դուրս գալու: Հետևությունը մեկն է՝ «Մի ձեռքը ձեռք է լվանում, երկու ձեռքը՝ երես»: Սա է ճշմարտությունը, որի հետ ստիպված են լինելու հաշվի նստել նույնիսկ Բորիկի տերերը, որքան էլ դա նրանց համար տհաճ լինի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել