
Բորիկը, ում տերերը 2018-ին ուղիղ մասնակցություն են ունեցել Սարգսյանի իշխանությունը տապալելու գործում (Բորիկն էլ էր «Սերժ մերժում» հրապարակներում), միանգամայն սխալ օրինակ է մատնացույց արել. Հայաստանն ու Բելառուսը միմյանցից արմատապես տարբերվող երկրներ են՝ այլ խնդիրներով, այլ աշխարհագրությամբ ու աշխարհաքաղաքական մարտահրավերներով: Լուկաշենկոն իրեն այսօր էլ կարող է թույլ տալ շատ բան այն պարզ պատճառով, որ իր թիկունքին Ռուսստան ունի ու չունի թուրքի պես նենգ թշնամի: Մինչդեռ փաստ է, որ 2018-ին տեղի ունեցած հեղաշրջման հարցում ՌԴ-ն ևս անմասն չի մնացել՝ Արևմոտքի հետ «դամ պահելով»: Այսինքն՝ եթե Բածկան ուներ արտաքին հենարան՝ դիմադրելու իրեն գահընկեց անել փորձող արևմտյան ուժերին, ապա Սարգսյանին նույն ռուսները հասկացրել էին, որ չեն ցանկանում նրան տեսնել ՀՀ ղեկավարի պաշտոնում, և անգամ Նիկոլն իրենց համար կարող է ավելի ընդունելի կերպար լինել, քան այն ժամանակվա Հայաստանի օրինական իշխանությունը:
Ցավոք, այս մասին Բորիկը չի խոսում, իսկ չի խոսում, քանի որ նրան այլ բանի համար են վճարում՝ կեղտոտ, իրականությունից կտրված ու միակողմանիորեն մատուցվող քարոզչության, որի շնորհիվ նա լուրջ փողեր է աշխատում՝ թափանը ստի ու կեղծիքի հաշվին հաստացնելով:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3930
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել