
Պետք է հարց առաջանա՝ իսկ վարչապետի ինտիտուտը, որի ներկայիս կարգավիճակի պայմաններում ներկայացնում է, փաստորեն, Նիկոլը, վաստակե՞լ է հարգանքի իրավունք: Ցանկացած ինստիտուտ ներկայանում է այս կամ այն գործչի դեմքով: Այդ գործչի պարտքն է՝ անելու ամեն ինչ, որպեսզի հարգվի ոչ միայն ինքը, այլև իր միջոցով նաև ինստիտուտը չխայտառակվի: Օրիանկ՝ նախագահի ինստիտուտը Հայաստանում պետք է կայացած համարել, քանի որ նախկին բոլոր նախագահներն էլ ոչ միայն հարգանք են վաստակել, այլև իրենց գործունեությամբ երկիր են կայացրել, որը հիմա քանդում է Նիկոլը:
Նիկոլը, ցավոք, վարկաբեկել է ոչ միայն իրեն, այլև վարչապետի ինստիտուտը՝ ապացուցելով, որ խորհրդարանական կառավարման համակարգը չարիք է այս երկրի համար և չաիրք է դարձել հենց ՔՊ-ի մեղքով:
Ինչ վերաբերում է փաստերին, ապա Գռզոյի կոչը պետք է ուղղված լինի ոչ թե Նիկոլի օպոնենտներին, այլ՝ հենց Նիկոլին. ԱԺ ամբիոնը խելագարված մկան պես կրծոտելու փոխարեն Նիկոլը լավ կանի, եթե հրապարակի դիվանագիտական փաստաթղթերը, որպեզի մարդիկ համոզվեն, որ սեփական կետից բանակցած Նիկոլը ջանացել է ոչ թե կործանել, այլ փրկել Արցախը կապիտուլյացիայից:
Գռզոն էլ շատ լավ գիտի, որ Նիկոլը երբեք դա չի անի. եթե անի, քաղաքական ինքնասպանություն կգործի՝ փաստի առաջ կանգնենցելով նաև Աննայի սրտի օլիգարխին:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3913
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել