Ինչպես հայտնի է, այս օրերին ԱԺ-ում բուռն քննարկման առարկա է դարձել նաև թոշակների հարցը. ընդդիմությունը պահանջում է ՔՊ-ից տեր կանգնել սեփական նախընտրական խոստումներին, իսկ իշխանություններն էլ հայտարարում են, թե չեն կարող ընդունել որևիցե օրենք՝ վերաբերող թոշակների չափին, քանի որ վստահ չեն, որ կարող են լիարժեքորեն կյանքի կոչել ընդունածը:
Թոշակների խնդրին Նիկոլն էլ է անդրադարձել ԱԺ-ում ու ասել. «Պետք է հասկանանք մի պարզ իրողություն: Մենք ունենք բյուջե: Դրանք վճարված հարկերով են ձևավորվում: Մարդը մոռանում ա ՀԴՄ խփի, ասում ա` վայ մոռացա: Մենք առանց մոռանալու հիշում ենք, բայց չենք կարում թոշակը ավելացնենք: Որովհետև, ասեք` ո՞ր ծախսը կրճատենք: Ուսուցիչների, զինվորականների աշխատավարձն ավելացնում ենք: Եթե ամբողջ պետական համակարգին աշխատավարձից զրկենք, օդերն էլ փակենք, ձախ ձեռքերն էլ կտրենք, դրանից իրավիճակը չի փոխվի: Եթե ոչ մեկին ոչ մի բան չտանք, սենյակ էլ չտանք, հոսանք էլ չտանք, աթոռն էլ տակից հանենք, կարանք թոշակը բարձրացնենք 9000 դրամով: Բայց էդ դեպքում ոչ մի թոշակառու թոշակ չի ստանա: Որովհետև այդ աշխատողներն են, որ ապահովում են փողի հավաքումն ու դրա բաշխումը 500 հազար մարդու միջև»,-մասնավորապես հայտարարել է Նիկոլը:
Նիկոլի՝ ծախսերի կրճատմանն առնչվող հարցն ունի իր շատ կոնկրետ պատասխանը: Եթե իսկապես կա թոշակները բարձրացնելու քաղաքական կամք, ապա դրա համար անհրաժեշտ միջոցները կարելի է գտնել՝ կրճատելով ասենք համազգեստավորների թիվը: Օրինակ՝ մեկը կարո՞ղ է ասել՝ ինչո՞ւ պետք է երկրում երկրաչափական պրոգրեսիայով ավելանա ուսադիրավորների թվը, եթե փաստն այն է, որ այդ աճը հավելյալ միլիարդներ է արժենում բյուջեի վրա ամեն տարի,բայց արդյունք փաստացի չի տալիս. հանցագործությունների թվի ու որակի վերաբերյալ ստատիստիկային ծանո՞թ են ՔՊ-ում: Հիմա էլ թույլ են տվել, որ 18 տարին լրացածները մտնեն «պագոնի» տակ, որ Նիկոլը վարչական ռեսուրսի ընդլայնմանը զուգահեռ ավելի լավ բետոնապատի սեփական աթոռը: Դե իսկ առհասարակ անիմաստ ծախսերի, ավտոպարկերի անտեղի թարմացումների և այլնի մասին խոսելն ավելորդ է: Այսինքն՝ ցանկցության դեպքում կառավարոթյունը կարող է թոշակառուների ֆինանսական բեռը թեթևացնել՝ հատկապես հաշվի առնելով ինֆլյացիայի տեմպը երկրում:
Նիկոլի համար փող ծախսելն իմաստավորված է համարվում միայն այն դպքում, երբ խոսքը վերաբերում է իր իշխանության ամրապնդմանը: Թոշակառուները հո ընդդիմության ցույցերը չեն ցրելու, որ ավելանան նրանց թոշակները…

Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3910
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել