Հասկանալով Գյումրիում ՔՊ-ի ողբերգական վիճակը՝ Նիկոլը ձեռնամուխ է եղել ընդդիմադիր ուժերին հալածելու գործին՝ գործի դենլով պետական ռեպրեսիվ մեքենան: Մասնավորապես՝ «Մեր քաղաքը» դաշինքի կողմից Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրված Մարտուն Գրիգորյանի հայրը և կրտսեր որդին են ձերբակալված. իշխանություններն ամեն ինչ անելու են նրանց կալանվորելու համար:

Առավել քան ակնհայտ է, որ ինչպես ասենք Աղազարյան Հովիկի դեպքում, այնպես էլ այս պարագայում գործ ունենք բացառապես քաղաքակսն պատվերի հետ. եթե Նիկոլը զգար, որ ընդդիմադիր ուժերը Գյումրիում չեն կարողանում հաջողություն գրանցել, ապա Սարիկի ճանապարհը նման մեթոդներով չէր «կանաչեցնի»՝ հերթական անգամ ապացուցելով, որ «ժողովրդավարություն» կոչվածը Հայաստանում սպանվել է ՔՊ-ի ձեռամբ: Իհարկե, ՔՊ-ականները հիմա կսկսեն արդարացնել ու իբր հիմնավորել այս ամենը, սակայն վերջին տխմարինել է պարզ, թե ինչ է իրականում կատարվում, ինչու են իրավապահները գնացել Մարտուն Գրիգորյանի կամ նրա հարազատների հետևից, ով է նրանց հրահանգավորում:

Նիկոլը Գյումրիում ընտրությունները գողանալու նպատակ ունի և անելու է ամեն բան, որ ցանկացած գնով Սարիկն այնտեղ հաղթի. չի ուզում հայտնվել ԱԱԾ մեկուսարանում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել