168.am-ը գրում է․

Գյումրու ընտրությունից ընդամենը 2 օր առաջ իշխանությունը որոշեց բիրտ ճնշումների ենթարկել ընդդիմադիր թեկնածուներին: Այս մասին  իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը:

«Լայնածավալ իրավապահ «հարձակում» է սկսվել Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբներում»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ առավոտյան իրավապահները մտել են «Մայր Հայաստան» դաշինքի գրասենյակ և խուզարկել շտաբի պետ Արա Ոսկանյանի բնակարանն ու «Մայր Հայաստան» դաշինքի ընդհանուր գրասենյակը: Խուզարկում են Մայր Հայաստան դաշինքի համակիրներից և աջակիցներից մի քանիսի բնակարանները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել