
Մասնավորապես՝ մեծ աղմուկ է բարձրացել Ֆրանսիայում ու Գերմանիայում հեռարձակվող Ֆրանսիական «Art France» հեռուստաալիքի «28 րոպե» հաղորդման ընթացքում հրապարակված Հարավային Կովկասի քարտեզը. դրանում ՀՀ-ն ներառված է Ադրբեջանի կազմում: Սա բավական լուրջ աղմուկ է բարձրացրել հատկապես Ֆրանսիայի հայկական կազմակերպություններում ու ԶԼՄ-ներում, սոցցանցերում և այլն:
Այդ քարտեզը, անակսկած, թուրքական ջանքերի հետևանքով է հանրայնացվել. մարդիկ օրնիբուն աշխատում են, քարտեզներ գծում, պլաններ կազմում ու աշխարհին համոզում, որ առանց Հայաստան այն շատ ավելի անվանգ կլինի ու կայուն: Անում են ու հաջողում:
Ի՞նչ է անում Միրզոյան Արոն, որն այսօր խոսում է Եվրոպայի հետ վիզային ռեժիմի չեղարկման մասին կամ հայ հանրությանը համոզում, թե Արևմուտքը Հայաստանին տեր է կանգնելու: Բայց ինչո՞ւ ինչ-որ բան անեն, եթե այդ քարտեզը ՔՊ-ի երազանքի քարտեզն է, այն պլանը, որի իրագործման համար էլ Նիկոլին իշխանության են բերել : Ամեն ինչ այժմ արվում է, որ Հայաստանը դառնա «Արևմտյան Ադրբեջան» ու արվում է ապաշքյարա, արվում է թաքուն, արվում է կիսագաղտնի կերպով, բայց գործն առաջ է գնում մղոնանոց քայլերով ամեն օր:
Տեսնենք՝ Հայաստանի իշխանությունների կողմից մի ծպտուն տեղի ունեցածի վերաբերյալ կլսվի՞: Պատկերացնում եք՝ ինչեր կանեին ազիկները, եթե Եվրոպայում հրապարակվեր մեծ՝ մինչև Կասպից ձգվող Հայաստանի պատկերը:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3903
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել