
Առաջադիմական է հնչում, այնպես չէ՞… Թե ինչ կարծրատիպեր պետք է կոտրի Նիկոլն Աննայի շոույում, կռահելը դժվար չէ. այս ողբերգական երևույթի՝ վերջին տարիների թողած հետագիծը հուշում է, որ Աննան նախևառաջ փորձելու է սեփական կողակցի բերանով փնովել այն ամենը, ինչն ընկած է 3-րդ հանրապետութան հիմքում՝ լեռներից՝ հանրային բարոյականության մասին ընդունված պատկերացումներ: Ինչ վերաբերում է «իմանալ՝ ինչպես»-ին, ապա այս դեպքում նույնպես ամեն բան պարզ է. Նիկոլը վերբալ եղանակով փորձելու է ապացուցել, թե իբր Հայաստանի ազգային շահերի, հայկական ինքնության ուրացման հաշվին թուրքի հետ քիրվայություն անելն է այն միակ ձևը, որը կարող է թեկուզ տեսականորեն երաշխավորել այս տարածաշրջանում Հայաստանի գոյությունը: Սա՝ մի դեպքում, երբ Իլհամը հարմար առիթ է փնտրում՝ Երևանն իրենով անելու՝ սպասելով Իրանի շուրջ զարգացումներին.մարդը մեծ Ադրբեջան է կառուցում:
Իսկ թե ի՞նչ է կառուցում Հակոբյան Աննան, տեսանելի է՝ «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարական հիմքերն է հայ հանրության գիտակցության մեջ արմատավորում:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3896
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել