Armsport.am-ը գրում է.

Այսօր՝ մարտի 22-ին Թբիլիսիում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան՛տ Սխիպի նախախաղային մամուլի ասուլիսը։

Ասուլիսից առաջ հոլանդացի մասնագետը նշեց, որ Հրանտ-Լեոն Ռանոսը չի լինի թիմի մեկնարկային կազմում։

Ֆուտբոլիստը մոտեցել է մարզչին և ուլտիմատում դրել․ կամ նա լինում է մեկնարկային կազմում, կամ չի խաղում հավաքականում։ Վան՛տ Սխիպը որոշում է կայացրել հեռացնել նրան ընտրանու կազմից։

«Չի կարող լինել այնպիսի ֆուտբոլիստ, որը կարող է իրեն վեր դասել թիմային շահերից»․ մարզիչը նշեց, որ իր կարիերայում նման դեպք չի եղել, որ որևիցէ ֆուտբոլիստ մոտենա նրան և այդպիսի առաջարկ անի։

«Սա է մարզչի դիրքորոշումը և մենք ցանկացանք ասել ասուլիսի սկզբում»,-ասաց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել