Նիկոլի վերջին հարցազրույցը կարելի է ազգուրացության բացառիկ դրսևորում համարել. ապացուցեց, որ Ադբեջանի նվիրյալ հայրենասերն է:

Կոչ անելով ասել՝ 7 տարվա մեջ ինչն են զիջել՝ Նիկոլը կոչ է արել վերադառնալ զիջումների թեմային ու պնդել, որ ԼՂ-ն միջազգային հանրությունը փաստաթղթավորված ձևով Լեռնային Ղարաբաղը ճանաչել է և ճանաչած է եղել որպես Ադրբեջան ի սկզբանե:

Նիկոլի ռսպիությունը սահմաններ չի ճանաչում: Եթե Նիկոլի համար աշխարհն էր հիմք ծառայում, ապա ինչո՞ւ էր այդ դեպքում Արցախը Հայաստան հռչակում Ստեփանակերտում: Բա այն ժամանակ չգտիտե՞ր, որ մոլորակի բոլոր երկրները Արցախը Ադրբեջանի մաս են փաստաթղթով համարում: կամ եթե ամենինչ այդքան հստակ էր,ինչու էին գերտերությոնները Մինսկի խումբ ստեղծում, բանակցությունների համար միջբորդում: Ինչո՞ւ մեռան բազմահազար երիտասարդներ, եթե այսպես թե այնպես Արցախն Ադրբեջան էր: Դե հա մեռան, որ Նազարյան Լենային դավաճան, հողատու չասեն, քի՞չ պատճառ է…

Ասում է՝ ինչն ենք զիջել: Զիջել է, օրինակ, 4000 քկմ-ից ավելի տարածք, երբ 2020-ի նոյեմբերի 9-ի փաստռաթղթով պարտավորվել էր հայկական զորքրերը դուրս բերել «Ադրբեջանի տարածքից» այն դեպքում, երբ թիկունքում դավաճանված բանակը սեփական արյան հաշվին կարողացել էր Արցախի ու Հայասգտանի կապը պահել անքակտելի: Սև լճի, Հայաստան-Իրան միջետական ճանապարհի, ձյունածածկ սարերի և այլնի մասին ո՞վ ի՞նչ կասի…

Նիկոլը գիտի՝ ինչ էլ ասի, մարսելու է.եթե ադեկվատ հասարակություն ունենայինք, այսօր ՔՊ-ի վարկանիշը ոչ թե կտատանվեր 10%-ի սահմանում, այլ կլիներ -1000: Ավաղ…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել