ՔՊ-ական Ղազարյան Սոնիկը, որ հայտարարել է, թե խաղաղության համաձայնագիրը երաշխավորում է հայ ժողովրդի բարեկեցությունը, միաժամանակ պնդել է, թե այն չի ենթադրում խնդրի փաթեթային լուծում, քանի որ փուլային լուծման մի հանգրվան է միայն: Իսկ ահա փորձելով հիմնավորել այն, թե ինչու է փուլայինն ավելի ճիշտ, քան փաթեթայինը, Սոնիկը վկայակոչել է արցախյան խնդիրը՝ նշելով, թե փուլային լուծման տարբերակը պնդելու արդյունքում է, որ արցախյան հիմնախնդրում վերջում Հայաստանը հանգեց ամենավատին, ուստի եթե կա ցանկություն՝ այս դեպքում էլ նույնը չկրկնելու, ապա պետք է ընդունել եղածը:

Սոնիկը խոստովանում է, որ խաղաղության համաձայնագիրը, որի կնքման մասին երազում է Նիկոլը, գետնի վրա խաղաղության երաշխիք չի դառնալու, իսկ չի դառնալու, քանի որ, այն ոչ թե լուծում է հայ-ադրբեջանական խնդիրը, այլ այդ խնդրի լուծման միայն մի փուլն է: Կա՞ն երաշխիքներ, որ մի փուլի ավարտից հետո գալու է մյուս փուլի հերթը, եթե հայտնի է, որ Իլհամը նպատակ է դրել՝ Հայաստանի ներկայիս տարածքում Արևմտյան Ադրբեջան ստեղծելու: Իրավիճակն այնքան մարազմատիկ է, որ նույնիսկ այդ անիմաստ թղթի կտորն են թուրքերը հրաժարվում ստորագրել:

Ինչ վերաբերում է Սոնիկի ներկայացրած փաստարկին, ապա ՔՊ-ականն այստեղ լիովին աղավաղել է իրականությունը. նախկին իշխանությունների թողած բանակցային ժառանգությունն էր այն վերջնարդյունքը, որ հայկական կողմը վաստակել էր երկար տարիներ տևած բանակցությունների արդյունքում: Բայց Նիկոլը եկավ ու սեփական կետից սկսեց բանակությունները, ինչի արդյունքում լեզու դրեց սոնիկների բերանը, որ այսօր կանգնեն ու իբր փաստարկված խոսեն այն դեպքում, երբ ռեալ փաստարկներ չունեն:

Արցախի ներկայիս ճակատագրի համար միակ պատասխանատուն Նիկոլն է, որը հրաժարվեց նախկին իշխանությունների ջանքերով ձեռք բերվածից՝ խուսափելու հող տվողի պիտակից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել