Armeniasputnik.am-ը գրում է.
ԵՄ դիտորդական առաքելությանը Հայաստան հրավիրել է մեր կառավարությունը, ես եմ հրավիրել, և ես շնորհակալ եմ այդ հրավերին արձագանքելու համար. իսկ ինչ նպատակով ենք նրանց հրավիրել Հայաստան. կայունության և ինչ-որ առումով խաղաղության միջոց և գործոն որպես։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրուցյում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով, թե ինչ նպատակով է ՀՀ կառավարությունը Եվրամիության դիտորդների հրավիրել Հայաստան, տեղակայվելու և աշխատելու Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով։
Դիտարկմանը, որ Ադրբեջանը այսպես թե այնպես երրորդ ուժեր չէր տեղակայում սահմանին, իսկ ահա մենք Եվրամիության դիտորդներ ունենք, որոնցից պետք է հրաժարվենք, վարչապետն ասաց.
«Տպավորությունը, թե Հայաստանի սահմանի երկայնքում Ադրբեջանի կողմից երրորդ ուժեր չեն եղել... համենայնդեպս մենք ժամանակ առ ժամանակ տեսել ենք և դիտարկել ենք երրորդ ուժի ներկայացուցիչներ, դրոշներ և այլն»։
Անդրադառնալով միջազգային ատյանններից հայցերի հետքաշման խնդրին, Փաշինյանը հարց հնչեցրեց. հայցերն ինչի՞ համար են, ու մանրամասնեց, որ դրանք մեծ հաշվով խաղաղություն ու կայունություն հաստատելու համար են, կամ խաղաղություն ու կայունություն հաստատելու ճանապարհին խնդրահարույց գործոնները հասցեագրելու, լուծելու համար են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել