
Երևանը օր օրի կորցնում է իր կանաչ տարածքները, իսկ դրա հիմնական մեղավորը Տիգրան Ավինյանն է, ով քաղաքը վերածել է շինարարական բիզնեսի շահերի սպասարկման գոտու։ Հարյուրավոր ծառեր հատվում են՝ հանուն նոր շինարարական ծրագրերի, որոնք նպաստում են ոչ թե քաղաքի բարելավմանը, այլ միայն որոշ խմբերի հարստացմանը։
Փողոցներ են լայնացվում ծառերի հաշվին, պուրակները վերածվում են բետոնե տարածքների, իսկ երևանցիները կորցնում են իրենց առողջ միջավայրը։
Բայց այս ամենը չի մոռացվելու։ Իշխանափոխությունից հետո Ավինյանն ու նրա թիմը պետք է իրավական ու քաղաքական պատասխանատվություն կրեն՝ քաղաքի թալանի, կոռուպցիայի և բնապահպանական հանցագործությունների համար։ Ամեն մի հատած ծառի համար պատասխան պիտի տան, իսկ գողացված գումարներով՝ ծառատունկ իրականացնեն։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid0xyaqNApP1EeHzAH7B36rd5wh2ddqufjnWFZehuJqaZusRA6Ujgj98YHdAkwNEy9Rl&id=100009109110029
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել