Tert.am-ը գրում է.

Մոսկվան Երևանից տեղեկատվություն է խնդրել ԱՄՆ-ի՝ Հայաստան ռազմական տեխնիկա տեղափոխելու մտադրության մասին, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Մենք տեսել ենք այդ հրապարակումները և անմիջապես հարցրել մեր հայ գործընկերներին: Նախնական առումով մեզ հայտնել են, որ նման պաշտոնական հարցումներ Վաշինգտոնից չեն ստացվել», - ասել է նա ճեպազրույցում:

Եթե տեղեկությունը հաստատվի, ապա դա կդառնա Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապակայունացնող գործոն և հավաքական Արևմուտքի առճակատման սխեմաները տարածաշրջան տեղափոխելու փորձ, նշել է նա։

«Մենք, անշուշտ, կհետևենք այս թեմային»,- ընդգծել է Զախարովան։

Ավելի վաղ RT-ը գրել էր, որ Միացյալ Նահանգները մտադիր է Գերմանիայում գտնվող իր բազաներից մեկից տեխնիկա և տրանսպորտային միջոցներ տեղափոխել Հայաստան։ RT-ի ուսումնասիրած փաստաթղթերի համաձայն՝ փոխադրումները նախատեսվում է իրականացնել Վրաստանի տարածքով։ Չի բացառվում, որ այս գործողությունը կարող է կապված լինել Պենտագոնի և հայկական բանակի հնարավոր համատեղ զորավարժությունների հետ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել