
Armlur.am-ը գրում է.
ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն երեխային գտել են Մարմարիկ գյուղից ահագին հեռավորության վրա՝ նկարում պատկերված հատվածից։
Այժմ դեպքի վայր են մեկնում Քննչական կոմիտեի ծառայողները՝ իրականացնելու 2-ամյա Տիգրանի հետ կապված քննչական գորղողություններ։
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ երեկ՝ մայիսի 4-ին՝ առավոտյան ժամը 10:00-11:00 ընկած հատվածում, Ծաղկաձոր խոշորացված համայնքի Մարմարիկ գյուղում լուրեր տարածվեցին, որ 2 տարեկան Տիգրանն ընկել է Մարմարիկ գետը։
Մայիսի 4-ին Կոտայքի մարզի անչափահաս բնակչի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ https://armlur.am/1472945/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել