Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ, իսկ 1 հոգու տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Բախման հետևանքով «Kia Forte»-ն գլխիվայր շրջվել է և վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս բերելու համար փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա, իսկ շտապօգնության բժիշկները վթարված ավտոմեքենայում են առաջին բուժօգնությունը ցուցաբերել վիրավորներին։
Բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկը կոտրել է խաչմերուկում տեղադրված երթևեկության ցուցանակը, երթևեկությունը կարգավորող հատուկ հայելին, իսկ «Infiniti»-ն էլ բախվել է ծառին։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Infiniti»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ, իսկ «Kia» ավտոմեքենայի մոտ հայտնաբերվել է թմրանյութի նմանվող կասկածելի փաթեթներ, ինչի համար էլ դեպքի վայր են ժամանելու նաև ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժնի քննիչները։
Վթարի փաստով ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



