
Tert.am-ը գրում է.
Ընդունելով թիվ 24.4259 որոշումը՝ «Խաղաղության հարթակ Լեռնային Ղարաբաղի համար. հայերի վերադարձի հնարավորություն», Շվեյցարիայի Դաշնային Խորհուրդը կարևոր ու հազվադեպ առաջընթաց է արձանագրել Հարավային Կովկասում խմորվող դիվանագիտական փակուղու հաղթահարման գործում։ Քանի որ այժմ Շվեյցարիայի խորհրդարանի երկու պալատներն էլ աջակցում են նախաձեռնությանը, Դաշնային Խորհուրդը օրենքի ուժով պարտավորություն ունի ապահովելու երկխոսության հարթակ՝ Ադրբեջանի ներկայացուցիչների և Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի միջև։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
«Սակայն սա պարզապես նոր դիվանագիտական ձևաչափ չէ։ Սա առաջին իրական, ինստիտուցիոնալ փորձն է՝ չեզոք պետության կողմից ձայն տալու մի ամբողջությամբ և դաժանորեն լռեցված ժողովրդին։ Լեռնային Ղարաբաղի ամբողջ հայ բնակչության բռնի տեղահանումը 2023 թվականին ոչ միայն հումանիտար ողբերգություն էր. այն նաև աշխարհաքաղաքական և բարոյական փլուզում էր։ Շվեյցարիայի այս նախաձեռնությունը նպատակ ունի շրջել էթնիկ զտումների հետևանքները և պաշտպանել միջազգային իրավունքի հիմնաքարը՝ վերադարձի իրավունքը։
Կարևոր է նշել, որ այս դիվանագիտական գործընթացը կարող է դուրս գալ իր սահմաններից։ Այն կարող է վերածվել ավելի լայն միջազգային մեխանիզմի՝ գուցե նույնիսկ վերակենդանացնելով երկար ժամանակ անգործունակ ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ եթե Հայաստանը ճիշտ քայլեր անի։ Սակայն դա պահանջում է ավելին, քան պարզապես գնահատանք։ Դա պահանջում է ռազմավարական հստակություն, դիվանագիտական համարձակություն և ամենակարևորը՝ նոր առաջնորդություն Երևանում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: