Խաղաղության համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամություն հայտնած Նիկոլը դրանից հետո Իլհամին առաջարկել է սկսել խորհրդակցություններ՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ:

Նիկոլն ո՞ւմ է ծաղրում… Հարց՝ վերջին 5 տարում ինչո՞վ էր Նիկոլը զբաղվում, եթե պետք է նոր-նոր խորհրդակցություններ սկսի համաձայնագրի ստորագրման մասին: Ի՞նչ է, Նիկոլն ուզում է զրոյի՞ց բանակցել Իլհամի հետ: Թե ինչի է հանգեցնում զրոյից բանակցելը, տեսանք 5 տարի առաջ, նույն բանը հիմա Հայաստանի հե՞տ է տեղի ունենալու: Չլինի՞ թե Նիկոլը կարծում է, թե իր նմանօրինակ ֆեյսբուքյան գրառումները կանխելու են պատերազմը մի դեպքում, երբ ոչ ոք կարծես թե չի պատրաստվում իբր կնքվելիք համաձայնագրի կետերի կատարման երաշխավորի դերում հանդես գալ: Կնքելուց հետո ո՞վ է երաշխավորելու, որ Բաքուն կատարելու է համաձայնագրի մեջ առկա կետերը: Իսկ դրանից հետո ի՞նչ է անելու Նիկոլը, էլի խորհրդակցությունների է հրավիրելու բեղավորին:

Այս մարազմը չի ունենալու վերջ անքան ժամանակ, քանի դեռ Նիկոլն է Իլհամի հետ բանակցողը, քանի դեռ Հայաստանը չի ազատագրվել կոլաբորացիոնիստներից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել