
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուղերձ է հղել սիրիական պետության ղեկավար Ահմեդ ալ Շարաային. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Պուտինը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ զարգացնելու գործնական համագործակցությունը Սիրիայի ղեկավարության հետ օրակարգային բոլոր հարցերի շուրջ, ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ ՌԴ նախագահն աջակցել է Սիրիայի ղեկավարության ջանքերին՝ ուղղված երկրում իրավիճակի արագ կայունացմանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել