
Tert.am-ը գրում է.
Դուք սովոր եք, որ քաղաքը պիտի բաժան-բաժան արվի, ամեն մեկն իր հետաքրքրությունների չափն ու բաժինն ունենա, ամեն մեկն իր քյարն ունենա։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստին հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ դիմելով ընդդիմությանը և պատասխանելով նրանց քննադատություններին:
Նա նշեց, թե ընդդիմությունն իրենց արշինով է հիմա չափում իշխանությանը: «Այ դրան եք դուք սովոր, դուք դա եք ուզում, դուք դրան եք ձգտում, դուք ձեր արշինով եք չափում մեզ, դուք ձեր տեսակով ու ձեր տրամաբանությամբ եք մեզ չափում»,- ասաց նա:
Ավինյանը նշեց՝ գիտի, որ ընդդիմությունը տեսնում է Երևանում տեղի ունեցող փոփոխությունները և դիմելով երևանցիներին ասաց. «Ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ մենք ամեն օր քրտնաջան աշխատում ենք, որ այդ փոփոխություններն օր օրի ավելի շատ լինեն, որակական լինեն, որովհետև Երևանը մեր տունն է, մեր անցյալն ու ապագան: Մենք կառուցում ենք, վերականգնում և զարգացնում ենք մեր քաղաքը։ Մենք ներդնում ենք ռեսուրսները ոչ թե գրպանները լցնելու, ինչպես նախկինում էր արվում, այլ զարգացնելու քաղաքը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: