Հ1-ի Պետոյին հյուրընկալված ՔՊ-ական Կոնջորյան Հայկոն, գովաբանելով Հայաստանի զիջումների հաշվին խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման փաստը, հայտարարել է, թե չկա մի այնպիսի զիջում դրանում, որը կլիներ միակողմանի, և ինչ որ վերաբերելի է Հայաստանին, նույնն էլ վերաբերելի է Ադրբեջանին, որտեղ շահում է Ադրբեջանը, ըստ Հայկոլի, այնտեղ շահում է նաև Հայաստանը, ինչը շատ կարևոր է խաղաղության երաշխավորման համար:

Այլ բան հայկոները, իհարկե, չեն ասելու, բայց հարց է առաջանում՝ այդ որտե՞ղ է Հայաստանը շահում, եթե աշխարհն է արձանագրում, որ այդ համաձայնությունը հնարավոր է դարձել բացառապես Հայաստանի զիջումների հաշվին: Չկա մի կետ, որտեղ արտացոլված կարող էին լինել Հայաստանի շահերը, ինչը բնական է, քանի որ դա Հայաստանի կապիտուլյացիայի փատաթուղթն է, որի հետ, ի դեմ, Իլհամը դեռ հաշտ չէ, դեռ հոխորտում է ու սպառնում՝ հասկացնելով, որ դեռ մի բան էլ լավություն է անում, որ Երևանն Էրիվան չի դարձնում: Հայկոն չի՞ լսել Իլհամի վերջին հայտարարությունն այն մասին, թե ինքը հայերին բացարձակապես չի վստահում, բա խաղաղություն ուզող մարդու հայտարարույո՞ւն է դա:

Նիոլին այդ թուղթը պետք է ընտրությունների համար, որպեսզի վերարտադրվի: Եթե նույնիսկ ստորագրվի էլ, այն ուժ չի ունենալու, քանի որ թուրքերի խնդիրը Հայաստանը վերացնելն է, իսկ դրա համար անհրաժեշտ են Նիկոլի հատուկ ծառայութունները:

Ավելին՝ եթե ստեղծվի հարմար աշխարհաքաղաքական իրավիճակ, Ադրբեջանը կարող է օկուպացնել Հայաստանը ու նոր միայն համաձայնվել ստորագրել մի փաստաթուղթ, որը, բնականաբար, շատ ավելի վատն է լինելու, քան Կոնջորյան Հայկոյի կողմից գովվածը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել