ԱՄՆ-ն կարող է 200% մաքսատուրքեր սահմանել ԵՄ-ից ալկոհոլային խմիչքների, այդ թվում՝ գինու ներկրման համար, եթե ԵՄ-ն չչեղարկի ԱՄՆ-ից վիսկիի ներկրման համար մաքսատուրքերը։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Truth Social-ում։

Ինչպես նշել է նա, ԵՄ-ն «սահմանել է վիսկիի չար 50 տոկոսանոց մաքսատուրք»։ «Եթե այդ մաքսատուրքերը անհապաղ չհանվեն, ԱՄՆ-ն շուտով 200 տոկոս մաքսատուրքեր կսահմանի Ֆրանսիայից և ԵՄ այլ երկրներից գինու, շամպայնի և ալկոհոլ պարունակող բոլոր ապրանքների վրա: Սա հիանալի կլինի Միացյալ Նահանգների գինու և շամպայնի արդյունաբերության համար», - ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել